Տառ. չափ

Կառավարում


ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայք /թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար/



Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայք:
Ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության, ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման ապահովման ճանապարհին կարևորվում է տեղեկատվության հասանելիությունը:
Կայքը մատուցվում է նոր ձևավորմամբ: Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ընտրական հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ողջ տեղեկատվությանը, ընտրական օրենսդրությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերին, ընտրական գործընթացներին վերաբերող միջոցառումներին:
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր ընտրողի տեղեկացված լինելու իրավունքը և հուսով ենք` www.elections.am կայքը կծառայի այդ նպատակին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Տիգրան Մուկուչյան

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք www.elections.am